Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 23-07-2025

Նիկոլն ու Աննան չեն զագսավորվում, որովհետև տենց թալանն ավելի հեշտ են տեղավորում․ հարցում

Վերջին օրերին սոցիալական ցանցերում կրկին քննարկման թեմա է դարձել այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը ամուսնության պետական գրանցում չունեն։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում իրականացրեց՝ հասկանալու, թե ի՞նչ են մտածում քաղաքացիներն այս մասին։

Քաղաքացիների կարծիքները տարբեր էին, ոմանք նույնիսկ զարմացան, որ վարչապետն ու նրա կինը երբեք չեն գրանցել իրենց ամուսնությունը։

«Ես ի՞նչ իմանամ, նրանց տնից չեմ, ոչ էլ ուզում եմ իրենց ճանաչել»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի ավելի կտրուկ մեկնաբանություն տվեց. «Չեն ամուսնանում, որ թալանը հեշտ տեղավորեն»։

Ոմանք անտարբերություն ցուցաբերեցին թեմայի հանդեպ, նշելով, որ դա անձնական հարց է։

«Ամուսնացած են, թե ոչ՝ դա իրենց անձնական կյանքն է, մեզ ի՞նչ»,- ասաց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի