Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:46 25-05-2025

Համալիրում հարսանիք էր, որովհետև չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, որովհետև ոռնաց՝ Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետև Արցախը դատարկվեց

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը.

«Համալիրում հարսանիք էր, վույ աման, էս ինչքան զարմացողներ ու ջղայնացողներ կան, Նազենին ու Գարիկը Նիկոլի կենացն են ղողանջում, վույ աման, էս ինչ են անում, էլի հայավարի հիմնականը թողած՝ ընկանք տասներորդականի հետեւից, ընկանք հետեւանքի հետեւից, պատճառը էլի մնաց իր տեղում, բուն պատճառը էլի մնաց ոջիլ ասելու ու վիրավորելու իրավունքի մեջ, էս ամբողջ կործանարար վիճակի մեղավորը էլի մնաց իր տեղում։

Իսկ մենք մնացինք զուտ բառերով էմոցիա, ջղայնություն,վիրավորանք արտահայտողի տխուր եւ անփառունակ դերի տակ։ Ու դեռ համառորեն չեք ուզում ընկալել, ինչու էր հարսանիքը համալիրում։ Համալիրում հարսանիք էր, որովհետեւ ժամանակին հավուր պատշաճի չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, չմեծարվեցին այդ «հարսանիքի» իրական հերոսները, որովհետեւ ուլի պես մնացինք, երբ ոռնաց, թե Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետեւ Արցախը դատարկվեց, բայց մենք մի բուռ հող չկերանք ու չմեռանք։

Որովհետեւ չհասկացանք, որ, փոխանակ մեկ թիրախի, այն է՝ նիկոլ դավաճանի խփելու, հեռացնելու, փոխանակ առանց Նիկոլ Հայաստանը դառնալու, ամբողջ իր էղած ու չեղած արսենալը ամենամեծ ընդդիմադիր խմբակցության տերը ուղղել է իր երբեմնի ընկերոջ, նույնպես Արցախի հերոսի վրա։ Ու, երբ էս կողմից նրանց տարածած ստին, կեղծիքին, համարժեք պատասխան է տրվում, վիդիտե լի, դուրները չի գալիս։

Այ, դրա համար էլ Համալիրում հարսանիք է: Ձեզ ինչ։ Համալիրում հարսանիք է, դուք ով եք, դուք այս երկրում Տե՞ր եք, եթե Տեր եք, ինչու տիրություն չեք անում։ Իսկ ինչու երկրում չկա պայքար դավաճան-կապիտուլյանտի դեմ, իսկ ինչու չեք զայրանում, երբ պիտակավորում են հասարակությանը, երբ թքում են եւ ծաղրում։ Իսկ ինչ կլինի երկու օր հետո, հարսանիքն էլ կմոռանաք, ինչպես մոռանում եք ամեն ինչ։ Եւ թող չփորձեն ամեն, փոխաբերական իմաստով, հարսանիքից հետո թուր ճոճել, կարմիր խնձոր աչքներս խոթել, անմեղ հրեշտակ ձեւանալ բոլոր դամ պահողները, թող չասեն տուն են պահում, նրանք եւս իրենց էդ դերակատարմամբ պահում են նիկոլական այս ամբողջ ոհմակը։ Դե պահեք ձեր տունը, երկրի հերն էլ անիծեք»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում