Ներքին 3 ամիս առաջ - 15:20 17-06-2026

Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին

Ռուբինյանը այսօրվա ԱԺ նիստի ընթացքում հետաքրքրվեց, թե որտեղ են և ինչու չեն ԱԺ գալիս ընդդիմադիրները:

ԱԺ փոխխոսնակը Արուսյակ Ջուլհակյանին հարցրեց՝ իրեն զգուշացնո՞ւմ են բացակայելու մասին, կամ պատճառն ասո՞ւմ են:

«Գոնե ասեն՝ սա, օրինակ, քաղաքական բոյկոտ է, կամ ոտքերն են ջարդել, կամ գուցե նեղացել են»:

Ջուլհակյանը հեգնեց ընդդիմադիրներին.

«Կարծում եմ՝ պատճառը եղանակային պայմաններն են: Շոգ է, չեն ուզում աշխատել»:

Ռուբինյանն էլ իր հերթին արձանագրեց, որ իրավիճակն աբսուրդային է:

«Սա աբսուրդ ա: Փաստորեն Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ պատգամավորների մի մասը գործից փախել ա: Սրան ուրիշ անուն հնարավոր չի տալ: Սա քաղաքական բոյկոտ չի, չեն հայտարարել՝ ինչի չեն գալիս: Չեն գալիս: Ու էս էն մարդիկ են, որ ասում են՝ պետք ա վերցնել մանդատներն ու օր ու արև չտալ իշխանությանը: Ես կարծում եմ, որ եթե նոր գումարման ԱԺ-ում պատրաստվում են սենց անել, ավելի լավա չգան ու չվատնեն բյուջեի փողերը: Իրենք արժանի չեն», - ասաց Ռուբինյանը:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»