Ներքին 1 ժամ առաջ - 19:30 14-06-2026

Թավիշն ավարտվել է. այդ կուսակցությունները պետք է փակվեն․ Ալեն Սիմոնյան

Թավիշն ավարտվել է. այդ կուսակցությունները պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ։ ԿԸՀ-ի որոշման հրապարակումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։

«Ինձ համար ծիծաղելի է լրագրողների հարցը ԿԸՀ-ի դիմաց հավաքված իբր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին։ Ուրեմն լսե՛ք ու փոխանցե՛ք բոլորին, ուշադի՛ր լսեք՝ ընտրակաշառք տված կուսակցությունները, լրտեսներով և օտարերկրյա գործակալներով լի կուսակցություններն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ մանդատ չունեն, լսո՞ւմ եք, դրանք պետք է ԱԺ չգան, այդ կուսակցությունները պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ։

Իսկ երբ Ռոբերտ Քոչարյանը, Սերժակալուգացի Սամոն, Ծառուկյան Գագիկը խոսում են վախի մթնոլորտի մասին, ասեմ որ ճիշտ են անում, այդ վախը կա իրենց գլխում և թող տենց էլ մնա։ Թավիշն ավարտվել է»,-գրել է նա: