Բացարձակ ընդունելի չեն:
Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ խոսելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:
«Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր աչքի առջև՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություն, աննախադեպ, իրենց լեզվով ասած, պատմական զեղծարարություն»,-նշել է նա:
Բագրատ Սրբազանն ասել է, որ դրանք հասկանալի պատճառներով են եղել, որովհետև մարդիկ իշխանություն կորցնելու և դրանով պայմանավորված շատ բան կորցնելու առջև են կանգնած:
«Այդ բոլորով հանդերձ, ես համարում եմ, որ սա ևս մեկ քայլ առաջ էր՝ այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար»,-հավելել է նա։