Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:05 13-11-2025

Ծափահարությունները դատական նիստերի դահլիճում ընդունելի չեն․ դատախազն ու դատավորը՝ ներկաներին

Այսօր Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների գործով դատական նիստում միջնորդություն է ներկայացվել փոխելու Տիգրան Գալստյանի խափանման միջոցը․

«Տիգրան Գալստյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են և չեն վերացել, մասնավորապես նրան մեղսագրվող հանրային վտանգավոր արարքների հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը, նրան մեղսագրվում է հասարակական անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության կատարում, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով և պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության կատարում, որի համար պատիժ է նախատեսված նույնպես բացառապես ազատազրկման ձևով: Այսինքն մեծ է հավանականությունը, որ խափանման միջոց կիրառված չլինելու պայմաններում Տիգրան Գալստյանը կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ, մասնավորապես նրան մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանը թույլ է տալիս կանխատեսական դատողություններ կատարել այն մասին, որ նա կարող է խոչընդոտել վարույթի քննությանը, այսինքն չկատարել քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունը, միջամտել ապացուցման գործընթացին, ինչպես նաև թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Ուստի գտնում եմ, որ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը առկա է: Այդուհանդերձ, ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից թեև ակնհայտ է, որ կյանքին վտանգ սպառնացող վիճակ առկա չէ, վիճակը բնութագրվում է որպես միջին ծանրության։ Այնուամենայնիվ, քանի որ խոսքը վերաբերում է առողջության պահպանության սահմանադրական իրավունքին, ուստի գտնում եմ, որ սահմանափակումը կարող է կիրառելի լինել այս պարագայում և միջնորդում եմ փոխել կիրառված խափանման միջոցը և կիրառել տնային կալանք Տիգրան Գալստյանի նկատմամբ: Նաև կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը և ըստ էության կիրառել համակցված խափանման միջոցներ տնային կալանք և բացակայելու արգել»։

Գործով մեղադրող դատախազը նշեց, որ ցանկացած երևույթից հետո դահլիճը բուռն արձագանքում է, անկախ նրանից մեղադրանքի կողմի դիրքորոշմանը համաձայն են, թե ոչ և նշեց, որ ծափահարությունները դատական նիստերի դահլիճում թույլատրելի և ընդունելի չեն՝ խնդրելով հետայսու բացառել ծափահարությունները դատական նիստերի դահլիճում։

Դատախազի նկատառմանը կողմ էր նաև դատավորը․ նա ևս ընդգծեց, որ անհրաժեշտ է մի փոքր ավելի զուսպ արտահայտվել, այսինքն այդ ծափահարությունների կամ այլ բաների անհրաժեշտությունը չկա։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին