Սպորտ 4 ամիս առաջ - 19:57 10-06-2026

911-րդ գոլը կարիերայում. Լիոնել Մեսսին աչքի ընկավ Իսլանդիայի դեմ խաղում

Արգենտինայի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ կայացած ընկերական խաղում վստահ հաղթանակ է տարել Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։

ԱՄՆ-ի Օբերն քաղաքում կայացած հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ աշխարհի գործող չեմպիոնների։ Խաղային իրավիճակներից գոլերի հեղինակ են դարձել Վալենտին Բարկոն և Տիագո Ալմադան, իսկ Լիոնել Մեսսին աչքի է ընկել 11 մետրանոց նշանակետից դիպուկ հարվածով։

Նշենք, որ 38-ամյա Մեսսին խփել է իր 117-րդ գոլը ազգային թիմի կազմում և 911-րդը՝ ողջ կարիերայում։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը կպաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը և ԱԱ-2026-ում հանդես կգա J խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Ալժիրի, Հորդանանի և Ավստրիայի հավաքականները։ Իսլանդիայի ընտրանին չի որակավորվել մունդիալին։

Armsport

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է