Սաղ սուտ ա․ ոչ ընդդիմություն կա, ո՛չ կառավարություն․ հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որոնց մասնակցում էին 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

Նախնական արդյունքների համաձայն՝ անցողիկ շեմը հաղթահարել են 3 քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,82%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,28%-ը, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,93%-ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախնական արդյունքներով ստացել է 3,99%, և այժմ գտվում է վերահաշվարկի գործընթացի մեջ, որը հաջողությամբ ավարտելու դեպքում ենթադրաբար կհաղթահարի 4%-ի շեմը։

Եթե ԲՀԿ-ն հայտնվի խորհրդարանում, ապա ՔՊ-ն կունենա 61 մանդատ, իսկ ընդդիմադիր 3 ուժերը միասին 44, և արդյուքնում Նիկոլ Փաշինյանի ուժը կզրկվի ոչ միայն սահմանադրական մեծամասնությունից (2/3), այլև որակական (3/5), ինչի հետևանքով մի շարք հարցերում ստիպված է լինելու ընդդիմության հետ հաշվի նստել։

Միաժամանակ քաղաքական և հասարակական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է՝ արդյոք ընդդիմադիր ուժերը պե՞տք է վերցնեն իրենց մանդատները, թե՞ հրաժարվեն դրանցից։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հետևյալ հարցն ուղղել․ «Ձեր կարծիքով, ընդդիմությունը պե՞տք է հրաժարվի մանդատներից, թե՞ ոչ»։

Հարցման մասնակիցների մի մասը կարծում է, որ ընդդիմությունը պետք է ընդունի ընտրությունների արդյունքները և ստանձնի իր մանդատները։

«Երևի պետք է շարունակի իր գործընթացը, սենց թե նենց, ինչի՞ համար, էսքան աշխատանքներ տարել, արդյունք չի լինի, կվերցնի»,- ասաց մի քաղաքացի։

Մեկ այլ քաղաքացի ևս համոզված է, որ ընդդիմությունը պետք է մասնակցի խորհրդարանի աշխատանքներին։ «Կվերցնի, իհարկե։ Որովհետև օրենքի սահմաններում է լինում ամեն ինչը, և ժողովուրդը գոհ է դրանից»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ հնչեցին նաև հակառակ տեսակետներ։

Որոշ քաղաքացիներ կարծում են, որ մանդատներ վերցնելն այլևս որևէ ազդեցություն չի ունենա քաղաքական գործընթացների վրա։

«Էսօր լսեցինք, որ թե՛ վերցնի, թե՛ չվերցնի՝ Փաշինյանը ինքն իր ուժերով կարողանում է որոշումներ կայացնի, էնպես որ անիմաստ եմ համարում»,- նշեց հարցվածներից մեկը։

Կային նաև քաղաքացիներ, որոնք ոչ միայն դեմ էին մանդատներ վերցնելուն, այլև կասկածի տակ էին դնում ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։

«Ես շատ կուզեի, որ գոնե ընդդիմությունը փոխվեր, բայց ոնց հասկանում ենք, Հայաստանի կյանքում ոչ մի բան չի փոխվում, ցավոք սրտի, և ընտրությունների լեգալության վրա խիստ կասկածում եմ։ Ինչպես է լինում, որ միշտ նույն ուժերն են անցնում։ Ես համոզված եմ, որ ժողովուրդը լավ էլ ընտրել էր ուրիշներին»,- կարծում էր մի ուրիշ հարցված։

«Այ մա՛րդ, ո՛չ ընդդիմություն կա, ո՛չ կառավարություն կա։ Սաղ սուտ ա, սաղ սարքովի բան ա, ով ում ուզում, ոնց ուզում՝ սարքում ա: Ստից ասում են՝ սենց կանենք, նենց կանենք: Անող լինեին՝ չէին թողի ընտրվեր, ընտրվավ չէ: Հիմա էլ այդպես էլ կմնա»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
13:31 Ձորաղբյուրում բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում