Տվյալների վերծուծաբան Սամվել Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կա սուտ, կա լկտի սուտ ու կա քարոզչական վիճակագրություն:
Դեռ 2021-ի նախընտրական հարցումների համաձայն որևէ ընդդիմադիր ուժ 1%-ից առավել ձայն չէր ստանում։ Արդյունքը լրիվ այլ էր։
Մեկ այլ հետաքրքիր ցուցանիշ է մասնակցության տոկոսը։ Օրինակ՝ 21-ին այն 37 տոկոս էր՝ այն է միայն 37 տոկոսն է համաձայնել անցնել հարցումը։ Վերջին հարցման նույն ցուցանիշը 16 տոկոս է։
Կարծում եմ ակնհայտ է, որ իշխանության ընտրողը չունի կաշկանդվածություն դրա մասին հայտնելու, վտանգ չկա, իսկ իշխանական ռեպրեսիաների ու խորացող ավտորիտարիզմի պարագայում ընդդիմադիրներին նախընտրող քաղաքացիները կաշկանդված են։
Նաև ինձ համար ամենախնդրահարույց ցուցանիշը Արմավիրից (266 հզ. մարդ) ու Արարատից(260 հզ մարդ) անհամաչափ բարձր մասնակցության ցուցանիշն է՝ երկուսում էլ 14%։ Միևնույն ժամանակ գրեթե նույնքան բնակչություն ունեցող Շիրակում(252 հզ. մարդ)՝ 4%, Կոտայքում (254 հզ. մարդ)՝ 7%։
Միևնույն ժամանակ Արագածոտնում (133հզ մարդ)՝ 5%, իսկ ավելի մեծ բնակչություն ունեցող Սյունիքում (141 հզ. մարդ)՝ 2%։
Այն շրջաններում, որտեղ քպ-ն առավել բարձր վարկանիշ ունի, անհամաչափ շատ են հարցվածները, իսկ առավել ընդդիմադիր շրջաններում՝ անհամաչափ քիչ։
Նաև չմոռանանք, որ դեռ նախորդ հարցախույզի տվյալներով բոլոր հարցվածների ընդամենը 8%-ն էր ասել, որ նախորդ ընտրությանննընտրել է Հայաստան դաշինք, մինչդեռ իրականում եղել է 21%։
ՔՊ-ի մասով պատասխանը եղել է 47%, ստացել են 52%։ Այն է՝ քպ ընտրողների մասնաբաժինն անհամաչափ բարձր է եղել։ Այս հարցախույզում այդ տվյալը հրապարակված չէ ու դժվար չէ գլխի ընկնել, թե ինչու։
Ի դեպ, դեռ 21 թվականի հարցախույզի տվյալներով ՔՊ-ն ուներ 26%, իսկ մնացած ԲՈԼՈՐ ընդդիմադիրները 1% կամ պակաս՝ այդ թվում և Հայաստան Դաշինքը, որը ստացավ առավել քան 21% ու Նիկոլ Զավենիչի կուսակցությունը, որ ստացավ հազիվ 3%։
Նաև չափազանց հետաքրքիր է, որ ընդդիմադիր ձայները պակասել են, իսկ իշխանականն՝ աճել։ Ընդդիմադիր ուժերի ձայներն այո, կարող են պակասել, բայց վերաբաշխվելով իրար միջև։ Դրանք հաստատապես չեն անցել քպին։
Ու նշեմ, որ կոնկրետ ինձ համար կասկած առաջացնող շատ տեղեր կան, բայց քանի որ սոցիոլոգիայի մասնագետ չեմ, պարզապես նշում եմ ամենացցուն կետերը։
Եկեք արձանագրենք, որ այսօր հարցախույզփրը վերածվել են հասարակական տրամադրությունները փոփոխելու, դադարել են լինել տրամադրությունները շոշափելու գործիք։
Նաև եկեք չմոռանանք, որ IRI-ը ամենաուղղակի կերպով կապված է հանրապետականների հետ։
Նույն հանրապետականների, ում ներկայացուցիչ Վենսը վերջերս Հայաստանում էր՝ աջակցելու քպ-ի վերարտադրությանը։
Հիշում եմ համալսարանական տարիներին դասախոսներից մեկն ասաց՝ «կա սուտ, կա լկտի սուտ ու կա վիճակագրություն»։
Այնպես որ սրտներիդ շատ մոտ մի ընդունեք։
Ամեն դեպքում եկեք ըստ արժանվույն գնահատենք հարցախույզ իրականացնողներին, իրապես գովելի նկարչություն են արել:
Պատկերում՝ 2021 թվականի նախընտրական հարցախույզի տվյալները»։