Այս օրերին Կառավարությունում, նախարարություններում և մի շարք գերատեսչություններում պաշտոնանկություններ, նոր նշանակումներ ու փոխատեղումներ են:
Oragir.News-ի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանին չի ցանկանում վերանշանակել պաշտոնում:
Ըստ մեր աղբյուրների՝ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է աշխատանքից ազատել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալին՝ Հայկ Սարգսյանին, որը Տիգրան Պետրոսյանի ընկերն է:
Բնականաբար, վերջինս չի համաձայնվել Փաշինյանի որոշման հետ, վարչապետն էլ հավանաբար բարկացել է և փորձում է պատժել ՍԱՏՄ ղեկավարին:
Ավելի ուշ Oragir.News-ին
հայտնի դարձավ, որ Տիգրան Պետրոսյանին վերանշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում: