Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 13:33 08-06-2026

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 8-ի երեկոյան, 9-13-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 8-ին կեսօրից հետո, 9-13-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 9-ին և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։