Ներքին 4 ամիս առաջ - 08:54 07-06-2026

ՀԱԿ-ը ահազանգում է ընտրական իրավունքի ոտնահարման մասին

Հայ Ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն ընտրական իրավունքի ոտնահարման և պետական մարմիններին հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու փորձերի վերաբերյալ.

«2026թ․ հունիսի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, ինչպես նաև «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոանիսյանը, հանդես են եկել տեսաուղերձներով։

Դրանցում շինծու քրեական գործեր հարուցելու բացահայտ սպառնալիքներ են հնչում այս օրերին Հայաստանի Հանրապետություն վերադարձող և ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող մեր համաքաղաքացիների հասցեին:

Ավելին, հիշյալ անձինք բացահայտ հրահանգներ և ցուցումներ են տալիս իրավապահ մարմիններին՝ ժամանող քաղաքացիներին ձերբակալելու և նրանց վերադարձի նպատակները «պարզելու» համար։

Այս գործելաոճը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ու իրավապահ մարմիններին սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու բացահայտ փորձ՝ սեփական պաշտոնական դիրքի և կուսակցական պատկանելության չարաշահմամբ։ Սա մերհայրենակիցների դեմ ուղղված քաղաքական հետապնդման կոչ է, և կոպտագույն միջամտություն ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքին։

Գտնում ենք, որ իրավապահ մարմինները, եթե իսկապես ուսումնասիրության և քրեաիրավական գնահատական տալու առիթ ունեն, ապա դա հենց վերոնշյալ անձանց հակաօրինական հայտարարություններն ու գործողություններն են։ Պետական համակարգը չի՛ կարող ծառայել որպես ժողովրդի կամարտահայտումը խոչընդոտելուգործիք։ Իսկ եթե կան օրինախախտումներ, ապա դրանք պետք է բացահայտվեն համաձայն օրենքի, և ոչ թե դառնան օրենքով արգելված քարոզչության առիթ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին