Ներքին 1 տարի առաջ - 13:12 11-02-2025

Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման լուրջ ռիսկեր են ստեղծվում․ ՀայաՔվե

«ՀայաՔվե» նախաձեռնության հայտարարությունը․

«2025թ․ հունվարի 1-ից Ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը դարձել է «թանկ հաճույք», «էլիտար զբաղմունք»։ Ավելին՝ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման լուրջ ռիսկեր են ստեղծվում։

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով, որ ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, փաստաբանական ծառայություններ մատուցող միավորները, որոնք աշխատում էին շրջանառության հարկի ռեժիմով, այսուհետ պետք է պարտադիր վճարեն ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։ Փաստաբանական գրասենյակները այլևս չեն կարող մարդկանց անվճար ծառայություններ մատուցել։ Փաստաբանները այսուհետ 6-8 անգամ ավելի շատ հարկ են վճարելու (5 տոկոս շրջհարկի փոխարեն 20 տոկոս ԱԱՀ, գումարած 18-23 տոկոս շահութահարկ)։

Հակասահմանադրական այս օրենքով արագացվում է Հայաստանի անցումը բռնատիրական համակարգի։ Այս օրենքի հետևանքով էապես նվազելու է իրենց իրավունքների պաշտպանության համար փաստաբանական ծառայություն ստացող մարդկանց թիվը։ Փաստաբանական ծառայությունից օգտվելը դառնում է քչերին հասանելի։ Բնականաբար նվազելու է նաև փաստաբանների թիվը։

Գործող վարչախումբն այս ամենն անում է ահագնացող սոցիալական դժվարությունների ֆոնին սոցիալապես անապահով խավին վախեցնելու, մարդկանց բերանը փակ պահելու համար։ Այսպես լռեցվում է մարդկանց բողոքը, խեղդվում է մարդկանց կողմից քաղաքացիական, առավել ևս քաղաքական իրավունքները բարձրաձայնելու հնարավորությունը։

Երբ ընտանեկան փոդքաստում ժողովրդին մոլորեցնում են՝ ասելով, թե ձվածեղ պատրաստողը կամ հեծանիվ վարողը ինչպե՞ս կարող է բռնապետ լինել, պատասխանը հետևյալն է․ հենց այսպես»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին