Ներքին 4 տարի առաջ - 17:04 15-12-2021

Ադրբեջանական զանգվածային ապատեղեկատվությունը նպատակ ունի ստվերել մարդու իրավունքների խնդիրները․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արման Թաթոյանը Նախագահին ներկայացրել է անվտանգության ապառազմականացված գոտու ստեղծման հրատապությունը․

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել են հետպատերազմական շրջանում սահմանային բնակիչների իրավունքներին:

Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ադրբեջանական զինված ծառայողների արարքներով սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ ընդգծելով անվտանգության ապառազմականացված գոտու ստեղծման պարտադիրությունը:

Պաշտպանը տեղեկացրել է նաև, որ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը անհրաժեշտ առաջարկներով ու հիմնավորումներով անընդհատ ներկայացնում է նպատակային կոնկրետ հարթակներում՝ միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին։ Ադրբեջանական զանգվածային ապատեղեկատվությունը նպատակ ունի ստվերել մարդու իրավունքների խնդիրները և այդ կերպ հարցերը դիտարկել միան քաղաքական ու ռազմական տեսանկյունից:

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների շուրջ»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից