Ներքին 2 տարի առաջ - 19:29 09-08-2023

ՄԻՊ-ը ուսանողների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, հանդիպել է Հայ-Ռուսական համալսարանի և Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի կողմից կազմակերպված ամենամյա «Network East-West» փոխանակման ծրագրի ուսանողների հետ։ Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։

«Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը, ինչպես նաև պաշտպանի անկախության երաշխիքների կարևորությունը։

Նա ուսանողներին տեղեկացրել է, որ Պաշտպանի հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը մարդու, անհատի իրավունքները պաշտպանելն է, եթե պետական մարմինները խախտում են դրանք։ Այս համատեքստում, ընդգծել է նաև, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի միջազգայնորեն հաստատված անկախության ամենաբարձր «A» կարգավիճակը։

Գերմանիայից և Հայաստանից 24 ուսանող հնարավորություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։

«Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները ուսանողների հետ, փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին լուծման տարբերակներ գտնելու համատեքստում։ Ինքս, լինելով նաև դասախոս և ամեն օր շփվելով ուսանողների հետ, առաջնային եմ համարում կրթությունն ու պրոֆեսիոնալզիմը»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանն անդրադարձել է ատելության խոսքի, անհանդուրժողականության տարբեր դրսևորումների անթույլատրելիությանը՝ շեշտելով, որ այս երևույթները շատ վտանգավոր են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Ուսանողներին ներկայացվել են նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերում մարդու հիմնարար իրավունքների խախտումները, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզեր Պաշտպանի փաստահավաք աշխատանքի արդյունքները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար վիճակը։

Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնել են մի շարք ոլորտային հարցեր, քննարկումներ են ծավալվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի