Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 10:25 05-06-2026

Դավադրություն՝ Վեհափառի թիկունքում, ՊՆ «բորդյուրին» նստելու համար՝ տնային կալանք․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այսօր ավարտվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, իսկ վաղը կլինի լռության օր։ Քաղաքական ուժերն արդեն ներկայացրել են իրենց ծրագրերն ու դիրքորոշումները, և էական անակնկալներ այլևս չեն սպասվում։

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ առաջատարների թվում են «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստան» քաղաքական ուժերը։ Մինչդեռ հիմնական ինտրիգը կապված է խորհրդարան անցնելու համար պայքարող ուժերի հետ։ Ըստ թերթի՝ քաղաքական «սյուրպրիզը» կարող է լինել Գուրգեն Սիմոնյանի գլխավորած քաղաքական ուժը։

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ մոտ երկու ամիս առաջ Պաշտպանության նախարարության դիմաց միջադեպ է տեղի ունեցել քաղաքացի Կորյուն Հակոբյանի և ՊՆ աշխատակիցների միջև։ Ըստ իրավապահների՝ նա նախարարության շենքի դիմաց նստել է «բորդյուրին» և ալկոհոլ օգտագործել, իսկ անվտանգության աշխատակիցների պահանջին՝ լքել տարածքը, պատասխանել է, որ իր երկրում կարող է նստել որտեղ ցանկանա։

Թերթի փոխանցմամբ՝ վեճը շարունակվել է, քաղաքացին հակաճառել է և վիրավորական արտահայտություններ հնչեցրել կառավարության անդամների հասցեին, ինչից հետո նրան ձերբակալել են և քրեական վարույթ նախաձեռնել։ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՊՆ աշխատակիցների աշխատանքը խոչընդոտելու համար։ Սկզբում նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանք, որը հետագայում փոխվել է բացակայելու արգելքով։

«Հրապարակ» թերթը գրում է․ Գագիկ Ծառուկյանի՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած «որձ առյուծի» մասին կոշտ հայտարարությունից հետո ԲՀԿ-ի աջակիցների թիվն աճել է։ Թերթի աղբյուրների պնդմամբ՝ համայնքներից ստացվող գնահատականներով կուսակցության հնարավոր ձայները շուրջ 50 տոկոսով ավելացել են, քանի որ ընտրողները համոզվել են, որ Ծառուկյանը չի համագործակցի Փաշինյանի հետ:

«Հրապարակ» թերթը գրում է․ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի մեծ մասնակցությունը անհանգստացրել է իշխանությանը։ Թերթը գրում է, որ դրանից հետո իրավապահները խուզարկություններ են իրականացրել ավելի քան 50 ընդդիմադիրների տներում, իսկ 20-ից ավելի անձ ձերբակալվել է։ Որոշ շրջանակներ այս քայլերը գնահատում են որպես իշխանության «հոգեվարքի նշան»՝ ընտրություններից ընդամենը երկու օր առաջ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հանձնաժողովների մի քանի ՔՊ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԸԸՀ-ներ: Մտերիմներին նրանք պարզաբանել են, որ հանրահավաքը մեծ արձագանք է առաջացրել իշխող թիմում, եւ իրենք էլ մտավախություն ունեն, որ ՔՊ-ն չի անցնի, ուստի ապահովագրում են իրենց։

«Հրապարակը» գրում է, որ Կոտայքի մարզպետարանի որոշ աշխատակիցներ պնդում են՝ իրենց և դպրոցների աշխատակիցներին ՔՊ-ի օգտին քվեարկելու պարտադրանք է իրականացվում։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հերքել է տեղեկությունը՝ հայտարարելով, որ նման չաթերի մասին չգիտի և եթե պարզվի, որ դրանք գոյություն ունեն, պատասխանատուին կհեռացնի աշխատանքից։ Նա նաև բացառել է դպրոցների նկատմամբ որևէ ճնշման առկայությունը։

«Իրավունք»-ի տեղեկություններով՝ որոշ եկեղեցական և հոգևոր շրջանակներ, ըստ թերթի, փորձում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ Հրապարակման համաձայն՝ այդ շրջանակներում նույնիսկ քննարկվում է այն սցենարը, թե Կաթողիկոսի նկատմամբ հնարավոր քայլերը կարող են հետընտրական լարվածություն և փողոցային շարժում առաջացնել։ Թերթը նաև պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում փորձում է խուսափել Կաթողիկոսի թեմայից։

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` խորհրդարանական ընտրություններից հետո խաղաղ չի լինելու որոշ վարչական շրջանների ղեկավարների համար: Ինչպես ասում են չար լեզուները, ընտրություններից հետո՝ քաղաքային իշխանությունում սպասվում է կադրային ջարդ:

Այն, որ նախընտրական թոհուբոհի մեջ որոշ թաղապետերի նյարդերն այլեւս տեղի են տալիս, եւ որ դա քաղաքապետն ու իշխանությունները չեն ների, միանշանակ է: Մնում է հետեւել հետընտրական շրջանին, որպեսզի ավելի պատկերավոր հասկանալ, թե որ վարչական շրջանն է լավ աշխատել ընտրություններին:

Սակայն այն փաստը, որ որոշ վարչական շրջանների ղեկավարներ իսկապես չեն աշխատում ո՛չ ՔՊ-ին ձայներ բերելու համար, ո՛չ էլ իրենց աշխատանքային պարտավորություններին հարիր, արդեն իսկ ցուցակագրված է ու անհետեւանք չի մնա»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան