Ներքին Միտք 4 ամիս առաջ - 18:54 04-06-2026

ԵԱՏՄ-ից դուրս գալու աղետալի հետևանքներն ամենից լավ հասկանում է հենց գործող իշխանությունը. Արսեն Թավադյան

Իրավաբան Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Ներկա պայմաններում ԵԱՏՄ-ից դուրս գալու աղետալի հետևանքներն ամենից լավ հասկանում է հենց գործող իշխանությունը։ Ի վերջո, հենց իրենք են զգալիորեն խորացրել Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից։

Նույն կերպ նրանք շատ լավ հասկանում են նաև ռազմական հավաքները որպես քաղաքական հետապնդման գործիք օգտագործելու աղետալի հետևանքները։

Ակնհայտ է, որ այս ամենն արվում է բացառապես քաղաքական նպատակներով։

ԵԱՏՄ-ի դեմ հռետորաբանությունը նախատեսված է Հայաստանի եվրոպամետ ընտրողին գայթակղելու համար, իսկ ռազմական հավաքների միջոցով ճնշում գործադրելը՝ ընդդիմադիր ընտրողներին վախեցնելու։

ՔՊ-ն իշխանությունը պահպանելու համար չի խնայի Հայաստանի որևէ շահ։

Այդ տեսանկյունից, նույնիսկ եթե դուք կողմ եք ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը կամ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, այդ հույսերը չպետք է կապեք այս իշխանության հետ։ Իրենց նպատակներ և գաղափարախոսություն չունեն։ Ունեն միայն դատարկ պոպուլիստական լողունգներ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը