Ուղիղ եթեր
Մարդիկ ասում են՝ գանք ձեր գնումներին մասնակցենք, ՊՎԾ-ն գալու ա, ԱԱԾ-ն գալու ա, ՀՔԾ-ն գալու ա. Փաշինյան
copy image url

Մարդիկ ասում են՝ գանք ձեր գնումներին մասնակցենք, ՊՎԾ-ն գալու ա, ԱԱԾ-ն գալու ա, ՀՔԾ-ն գալու ա. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:57 01-02-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերի որակի խնդիրներին՝ շեշտելով, որ մեծ գումարներ են ծախսվում. «Եթե հանկարծ պարզվի՝ արվող աշխատանքների որակի հետ պրոբլեմ կա, շատ մեծ պրոբլեմ կդառնա, շատ մեծ պրոբլեմ»,- ասել է նա՝ հավելելով,- «Էն, որ ես որակ եմ ասում, նկատի չունեմ էն որակը որ աշխարհում ընդհանրապես կա։ Ես նկատի ունեմ էն որակը, որ օբյեկտիվորեն մեզ կարող է հասանելի լինել, և մենք ունենք պրոբլեմներ։ Դա անզեն աչքով նկատելի է»։

Վարչապետն ակնկալիք է հայտնել, որ պետք է 0 կոմպրոմիս լինի իրենց առաջադրած ոչ բարձր ստանդարտների հարաբերությամբ։ «Հակառակ դեպքում լուրջ խնդիր կդառնա, հարց կդառնա՝ այդքան փողը ինչու ենք լցրել հողերի մեջ, ջրերի մեջ, շենքերի մեջ, գույքի մեջ ու, ընդհանրապես»,- նշել է նա։

Վարչապետը նաև նշել է, որ գնումների մասին օրենքի լավարկումների մասին շատ է խոսվում և կարևորել է գնումների մասին օրենսդրությունը լավարկելու անհրաժեշտությանը. «Մենք միտում ենք զգում, որ լուրջ կազմակերպությունները կամ էն կազմակերպությունները, որ մենք կուզենայինք կառավարության հետ գործընկեր լինեին, հաճախ խուսափում են գործ ունենալ, որովհետև ասում են՝ ձեր գնումների ընթացակարգերը.... Գնումների ընթացակարգը միշտ չի, որ համապատասխանում է ժամանակակից գործելակարգերին: Երկրորդ, մենք երբեմն քիչ ՕԳԳ ունեցող գործողություններ ենք անում, ու համակարգը լրացուցիչ լարում ենք. մարդիկ ասում են՝ լավ, է՜, գանք ձեր գնումներին մասնակցենք, ՊՎԾ-ն գալու ա, ԱԱԾ-ն գալու ա, ՀՔԾ-ն գալու ա, մամուլում գրելու են՝ էս մեկը էն մեկի հետ ա ատկատ, էն մեկը՝ մյուսի, գործ չունենք: Սա պրոբլեմ է»,- ասել է Փաշինյանը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ 2024թ. սկզբից նախաձեռնել են գնումների մասին նոր օրենքի պատրաստման գործընթաց։ Ըստ Հովհաննիսյանի՝ գործող օրենքն այլ իրականության մեջ է գրվել և կարծում են՝ այստեղ նոր բան անելու կարիք կա։

Վարչապետը նշել է, որ 2019-ից ինչ-որ ոլորտի ֆինանսավորման ծավալները կրկնապատկվել են, հետո եղել են ստուգումներ, հարուցվել են քրեական գործեր, և 2023թ. ֆինանսավորումը հասել է 2018-ի մակարդակին. «Պատճառն էդ է, մեզ մեղադրում են՝ փողը տալիս եք, հետո քար ու փետն առնում, մեր հետևից եք ընկնում․ չենք ուզում։ Բայց մենք էլ չենք ուզում չարաշահումներ լինեն։ Այսինքն, այս դիլեմաները պետք է առաջին հերթին գնումների մասին օրենսդրության ճկունությամբ ապահովենք, որ ընկերությունները մեզ հետ հաճույքով աշխատեն։ Հիմա տհաճությամբ ենք աշխատում փոխադարձաբար, որովհետև բոլորը բոլորին ամեն ինչի մեջ կասկածում են, և դա պրոբլեմ է, առավել ևս, երբ մեկ-երկու տեղ կասկածները առարկայանում են, դաշտը քայքայում է, ու ստեղծում է մթնոլորտ՝ լավ է ոչ մի բան չանենք, քան թե որևէ բան անենք»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից