Արտաքին 3 ամիս առաջ - 17:50 03-06-2026

Ռուսաստանի խոշոր քաղաքներում սահմանափակվել է բենզինի վաճառքը

Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում և տարածաշրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Սանկտ Պետերբուրգում, վարորդները սկսել են լուրջ խնդիրների բախվել, քանի որ բենզալցակայանները սահմանափակել են վառելիքի վաճառքը՝ մեկ մեքենայի համար հստակ սահմանափակումներ սահմանելով։

Մասնավորապես, Մոսկվայի մարզում գործող «ORTK» ցանցում մեկ հաճախորդին տրամադրվում է առավելագույնը 60 լիտր բենզին և 100 լիտր դիզելային վառելիք, իսկ «Գազպրոմ» և «Լուկոյլ» ընկերությունները վաճառքը սահմանափակել են 100-ից 150 լիտրի սահմաններում։

Այս ֆոնին «Ռոսնեֆտ» և «Տատնեֆտ» ընկերությունները թեև հայտարարել են համատարած սահմանափակումների բացակայության մասին, սակայն չեն բացառել առանձին կայաններում սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը՝ ըստ անհրաժեշտության։

Իրավիճակը բավականին մտահոգիչ է Սանկտ Պետերբուրգում, որտեղ մայիսի վերջից «ԿիրիշիԱվտոՍերվիս»-ի որոշ կայաններում վաճառքը ժամանակավորապես սահմանափակվել է՝ մեկ մեքենայի համար ընդամենը 50 լիտրով։ Ոլորտի մասնագետների փոխանցմամբ՝ ամենախնդրահարույց իրավիճակը ստեղծվել է AI-95 տեսակի բենզինի շուրջ, քանի որ դրա արտադրությունը տուժել է՝ խոշոր գործարանների նկատմամբ իրականացված հարվածներից։

Արդյունքում վառելիքի բացակայությունն արդեն նկատելի է մի քանի հեռավոր ու քիչ հաճախորդներ ունեցող բենզալցակայաններում։ Ամենալուրջ ճգնաժամն ու վառելիքի կտրուկ դեֆիցիտը, սակայն, գրանցվել է սահմանամերձ տարածքներում և Ղրիմում։ Բելգորոդի և Կուրսկի մարզերում արդեն իսկ արգելել են բենզինը վաճառել տարաներով, իսկ Լուգանսկի չճանաչված հանրապետությունում վաճառքի առավելագույն չափը սահմանվել է ընդամենը 20 լիտրը՝ 1 հաճախորդի համար։ Այս տարածաշրջանային ճգնաժամի, հատկապես՝ Ղրիմում ստեղծված ծանր վիճակի բուն պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հաճախակի դարձած հարձակումներն են այն բենզալցակայանների վրա, որոնք վառելիք էին տեղափոխում Ղրիմը Ռոստովի մարզի հետ կապող մայրուղով, ինչն էլ հանգեցրել է լոգիստիկայի խափանմանն ու մատակարարումների դադարեցմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ