Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 14:55 02-06-2026

Կրթական շարժում, որը ձևավորում է ապագան. Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթի 120 լավագույն աշակերտները մրցեցին եզրափակչում

Կրթական շարժում, որը ձևավորում է ապագան. Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթը մոտենում է իր վճռորոշ փուլին. 120 լավագույն աշակերտները մրցեցին եզրափակչում։ Մրցույթը միավորել էր ավելի քան 15,000 աշակերտի Երևանից և Հայաստանի 10 մարզերից։
Երկու առցանց փուլերից և կիսաեզրափակչում ծավալված լարված պայքարից հետո եզրափակիչ փուլ են անցել 120 աշակերտ՝ յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն տասնյակները՝ 1-12-րդ դասարաններից։

Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ընդգծեց, որ սա արդեն պարզապես կրթական մրցույթ չէ, այլ իրական մաթեմատիկական շարժում, որն ընդգրկում է ամբողջ հանրապետությունը, և որի մեծ աջակիցը դարձել է նաև իրենց գործընկերը՝ Telcell-ը։

«Արդեն երկրորդ տարին է, ինչ Telcell ընկերությունը դարձել է Koreez-ի ռազմավարական գործընկերը, և դա մեզ հնարավորություն տվեց շատ ավելի մեծ մասշտաբներով իրականացնել մրցույթը։ Ամեն տարի աճում են աշակերտների հետաքրքրությունն ու մասնակցությունը։ Եվ ամենակարևորը՝ սա պարզապես օլիմպիադա չէ, սա մրցույթ է, որտեղ յուրաքանչյուր աշակերտ, անկախ իր առաջադիմությունից, կարող է մասնակցել, որովհետև մեր գլխավոր նպատակն ու առաքելությունը մաթեմատիկական առարկաների նկատմամբ սեր սերմանելն է»,- ասաց Ալոյանը։



Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի խոսքով՝ Telcell-ի համար այս համագործակցությունը պարզապես հովանավորություն չէ։ Սա ռազմավարական ներդրում է այն երեխաների ապագայի մեջ, որոնք վաղը ձևավորելու են Հայաստանի տեխնոլոգիական և գիտական ներուժը։

«Telcell ընկերությունը, լինելով տեխնոլոգիական և դասական ֆինտեխ ընկերություն, ինչպես նաև այդ ոլորտների առաջատար կազմակերպություններից մեկը, խիստ կարևորում է որակյալ կրթությունը։ Մենք համարում ենք, որ ռազմավարական տեսանկյունից կրթությունը կարևորագույն նշանակություն ունի թե՛ երկրի, թե՛ կազմակերպության համար։ Մեզ համար չափազանց կարևոր է ստեղծել պայմաններ, լուծումներ, մրցույթներ և այլ հնարավորություններ՝ աջակցելու և օգնելու թե՛ ուսուցիչներին, թե՛ դպրոցականներին, իսկ Koreez-ը ստեղծում է այդ բոլոր հնարավորությունները»,- ասաց Ղազարյանը։

Մրցույթի կազմակերպիչները վստահեցրին, որ այս մասնակիցներից շատերը ապագայում դառնալու են գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, քանի որ եզրափակիչ փուլ հասած աշակերտներն արդեն իսկ ապացուցել են իրենց բարձր մակարդակը։

«Մեր դպրոցն ունի այնպիսի ձևաչափ, որը հնարավորություն է տալիս հանրապետության ողջ տարածքից բացահայտել լավագույն աշակերտներին և լավագույն մասնագետների միջոցով ապահովել նրանց կրթությունը։ Koreez շարժումը նույնպես կարևոր է այդ առումով, որովհետև կրկին բացահայտում ենք լավագույններին։ Եզրափակիչ փուլից յուրաքանչյուր դասարանից երեք աշակերտի իրավունք ենք տվել հարցազրույցի միջոցով ընդունվել մեր դպրոց»,- հավելեց ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց-ի տնօրեն Արման Սարգսյանը։



Ծրագրի մասնակից երեխաների ծնողները ևս վստահեցրին, որ մրցույթն արդեն մի քանի տարի է ոգևորում է երեխաներին և մեծացնում նրանց հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ։

Աշակերտներից շատերը մրցույթին մասնակցում են ոչ առաջին անգամ և վստահ են, որ իրենց սիրելի առարկայի շրջանակում անցկացվող այս մրցույթը ուժերը փորձելու հիանալի հնարավորություն է։

Կազմակերպիչների համոզմամբ՝ Koreez-Telcell-PhysMath մրցույթը շարունակում է ձևավորել նոր կրթական մշակույթ Հայաստանում, որտեղ մաթեմատիկան դառնում է ոչ միայն առարկա, այլև ապագայի հնարավորություն։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու