Ներքին 3 տարի առաջ - 20:27 21-02-2023

Koreez 2023 համադպրոցական առցանց մրցույթի հայտերն ընդունվում են

Մեկնարկել է Հայաստանի ամենահեղինակավոր համադպրոցական Koreez առցանց մրցույթն ու շոու-մրցանակաբաշխությունը։ Մրցույթին կարելի է գրանցվել մինչև ապրիլի 16-ը:

Koreez-ը 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար ստեղծված առարկայական առցանց մրցույթ է, որի նպատակն է խրախուսել բոլոր աշակերտների կրթվելու մղումը՝ անկախ առաջադիմությունից:

Koreez-ին մասնակցելով՝ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում ստուգել ուսումնական տարում կուտակած գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ անցնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը, բարձրացնել սեփական դպրոցի հեղինակությունը, ստանալ արժեքավոր մրցանակներ (բջջային հեռախոս, պլանշետ, նոթբուք, հանգիստ)։

Մրցույթը բաղկացած է նախընտրական և եզրափակիչ առցանց փուլերից, որոնց արդյունքները կամփոփվեն կրթական մրցանակաբաշխության ժամանակ։

Երրորդ անգամ իրականացվող Koreez համադպրոցական մրցույթին արդեն հասցրել է մասնակցել շուրջ 825 հանրակրթական դպրոցի ավելի քան 11,000 աշակերտ ու ուսուցիչ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը, ինչպես նաև Արցախը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի