Ներքին 1 տարի առաջ - 16:06 29-03-2025

Մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին:

Փառատոնին այս տարի շուրջ 250 սովորող է մասնակցել՝ ներկայացնելով 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները: Նախորդ տարվա համեմատ այս տարի նախագծերի թիվն ավելացել է 50-ով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացնել նրանց աշխատանքներին: Արաքսիա Սվաջյանը, կարևորելով ամենամյա համադպրոցական գիտության փառատոնը, ընդգծել է՝ հանրակրթության պետական չափորոշչի կարևոր առաձնահատկություններից և բաղադրիչներից մեկը նախագծային աշխատանքներն են:

«Տարեցտարի ավելի մեծ թվով դպրոցականներ են մասնակցում և ներկայացնում հետազոտական բնույթի, գիտական տարրեր պարունակող նախագծային աշխատանքներ։ Սա նաև մասնագիտական կողմնորոշման տեսակետից կարևոր նշանակություն ունի։ Տարեցտարի նկատում ենք, որ գիտական, ստեղծագործական աշխատանքով զբաղվել ցանկացող երեխաների թիվն աճում է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը ԱՄՆ Օհայո նահանգում կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2025)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որն այս տարի տեղի կունենա Լատվիայում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ սա նաև հետաքրքիր փորձառություն է դպրոցականների կյանքում:

«Ցանկանում ենք խթանել սովորողների՝ գիտությամբ զբաղվելն ու գիտական փոքր հետազոտություններ իրականացնելը: Մասնագիտական հանձնաժողովը նախագծերը գնահատում է ըստ դրանց նորարության, հետաքրքրության, ինքնուրույնության: Մի շարք չափանիշներ կան, ըստ որոնց կատարվում է լավագույնների ընտրությունը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին