Նրանց կարծիքով Ներքին 1 ամիս առաջ - 22:30 30-05-2026

Նիկոլ Փաշինյանին չեմ ուզում մեկնաբանել, անիմաստ ա․ հարցում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյան նախօրեին Տավուշ պնդել է, թե ինքը փրկել է Մեղրին և Սյունիքը հանձնումից։ «Դրանք Սերժի ճտերն են, Սերժի քաղաքական զավակները: Մեզ մեղադրում են Սյունիքն ու Մեղրին հանձնելու փորձի համար, հողերը տալիս ա, հողերը տալու ա..., բայց մենք Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք. Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստով»,- ասել է նա։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել հոկտեմբերի 27-ի ողբերգությունից շուրջ 19 տարի անց՝ 2018 թվականին, և այդ ողջ ընթացքում՝ երկրորդ և երրորդ նախագահների պաշտոնավարման օրոք, Մեղրին ու Սյունիքի ողջ մարզը եղել են Հայաստանի Հանրապետության կազմում։

Oragir.News-ը Երևան քաղաքում շրջել է և քաղաքացիներից հետաքրքրվել՝ արդյոք համաձա՞յն են այն տեսակետի հետ, որ Նիկոլ Փաշինյանը «փրկել է Մեղրին և Սյունիքը հանձնումից»։

Հարցման մասնակիցների զգալի մասը բացասական դիրքորոշում հայտնեց՝ կտրուկ մերժելով այդ պնդումը։

«Համաձայն չեմ, երբեք համաձայն չեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուս հարցվողը ևս բացասական պատասխան տվեց՝ նշելով․ «Իհարկե համաձայն չեմ»։

Կային նաև ավելի կոշտ արձագանքներ։ Քաղաքացիներից մեկը հրաժարվեց նույնիսկ մեկնաբանել Փաշինյանին վերաբերող հարցը՝ ասելով. «Եթե Նիկոլ Փաշինյանին պետք է մեկնաբանեմ, ընդհանրապես չեմ ուզում մեկնաբանել։ Անիմաստ է իր անունը տալ կամ մեկնաբանել։ Ինչքան անհեթեթություն կա՝ ասում է»։

Միևնույն ժամանակ հարցման ընթացքում հնչեցին նաև հակառակ տեսակետներ։ Քաղաքացիներից մեկը պատասխանեց․ «Այո՛, 100 տոկոս»։

Մեկ այլ քաղաքացի ևս պաշտպանեց իշխանության դիրքորոշումը՝ նշելով․ «Էդի սաղ սուտ են ասում, լրիվ նորմալ է։ Չի տալու, ժողովուրդ ջան, Նիկոլն էլ ընտրվելու է»։

Կային նաև քաղաքացիներ, որոնք խուսափեցին հստակ դիրքորոշում հայտնելուց կամ հրաժարվեցին հարցին պատասխանել։

Մանրամասները` տեսանյութում․ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով