Մամուլ 4 ամիս առաջ - 08:38 30-05-2026

Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների և հինգշաբթի օրը կայացած շքերթի միջև․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մասնագիտական շրջանակների հետ զրույցներից «Ժողովուրդ» օրաթերթն առանձնացրել է մի քանի կարևոր խնդիր, որը վերաբերում էր ոչ թե զինտեխնիկայի շքերթին, այլ հենց բանակի մարտունակությանը, քանի որ զինվորական շքերթը միայն երկաթե առարկաների ցուցադրություն չպետք է ենթադրի։

Ըստ մասնագետների՝ մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի կողմից և ղեկավարությամբ կազմակերպված զինվորական շքերթին առաջին անգամ հայկական բանակի պատմության մեջ Արցախի Պաշտպանության բանակը ներկա չէր և չէր մասնակցում։ Ինչպես հայտնի է, Արցախի էթնիկ զտումից և հայազրկումից հետո՝ 2023 թվականից, նույն հետևողականությամբ, ինչ ադրբեջանական կողմը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր հերթին կազմալուծեց Արցախի բանակը։ Հիմա էլ սպայական անձնակազմին ծանուցումներ են ուղարկել, որպեսզի դուրս գան բնակարաններից, որոնք տրվել էին նրանց՝ որպես արցախցի սպաների։

Երկրորդ կարևոր տարբերությունը մյուս բոլոր ռազմական շքերթների համեմատ այն էր, որ գնդերեցները ներկա չէին։ Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 30-ից Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ դադարեցվում է Հայ Առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգևորականների՝ գնդերեցների ծառայությունը։ Նրա որոշմամբ՝ գնդերեցներն այսուհետև գործելու են Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգմամբ։

Էլ չենք ասում, որ այս շքերթին չէր մասնակցում նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ընդդիմադիր շրջանակներից որևէ ներկայացուցիչ ներկա չէր։ ՊՆ քաղաքականացված, իսկ ավելի ճիշտ՝ կուսակցականացված զորահանդեսը մեր հիշողության մեջ կմնա որպես ՔՊ քարոզարշավի օրերից մեկը՝ պետության միջոցներով, հարկատուների հաշվին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում