Արտաքին 6 օր առաջ - 23:46 28-05-2026

Մենք պետք է խոսքով և գործով ցույց տանք մեր ժողովրդի միասնությունը․ Մոջթաբա Խամենեի

Ազգային միասնության և հասարակական համախմբվածության պահպանումը Իրանի Իսլամական Հանրապետության համար հիմնական առաջնահերթություն է, և ցանկացած ներքին տարաձայնություն չպետք է հանգեցնի պառակտման։

Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

«Անհրաժեշտ է, որ բոլորը, ում սիրտը բաբախում է իսլամի, հեղափոխության, անկախության և Իրանի մեծության համար, ավելի մեծ ջանքեր գործադրեն մեր ազգի միասնական և անխախտ շարքերը պաշտպանելու համար։ Անհիմն կամ նույնիսկ օրինական տարաձայնությունները չպետք է թույլ տան, որ վերածվեն բացահայտ հակամարտության և պառակտման։ Մենք պետք է խոսքով և գործով ցույց տանք մեր ժողովրդի միասնությունը», - ընդգծել է Իրանի առաջնորդը։

Ձեզ գուցե հետաքրքրի