Ներքին Միտք 4 ամիս առաջ - 19:41 27-05-2026

ՌԴ-ն կոշտ է արձագանքում ՀՀ-ԱՄՆ նոր համաձայնագրին. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

ՌԴ-ն կոշտ է արձագանքում ՀՀ-ԱՄՆ նոր համաձայնագրին

Ռուսաստանը հնարավոր է միակողմանի կարգով կասեցնի կամ չեղյալ հայտարարի 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված՝ Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակին։

ՌԴ-ն կոշտ է արձագանքում ՀՀ-ԱՄՆ նոր համաձայնագրին։ Մոսկվան Նիկոլ Փաշինյանին մեսիջ է ուղարկում՝Երևանում ԵՄ գագաթնաժողովից հետո այսօր արդեն Երևանում է ՌԴ-ի թիվ մեկ գեոպոլիտիկ մրցակից ԱՄՆ-ի պետքարտուղարը։ Փաշինյանն ու ՔՊ-ականները Մոսկվային հավաստիացումներ են տալիս, որ չեն ցանկանում սրել հայ-ռուսական կապերը, սակայն ինչպես միշտ՝Փաշինյանի խոստումներն ու գործերը 180 աստիճանով տարբերվում են։

ՌԴ-ն արդեն իսկ որոշակի սահմանափակումներ է մտցրել ՀՀ-ից ալկոհոլի և ծաղիկների ներկրման նկատմամբ, իսկ եթե հերթը հասնի գազի գնի վերանայմանը, ապա ՀՀ-ում սոցիալական պայթյուն է տեղի ունենալու և Փաշինյանին չեն փրկելու ոչ ԵՄ, ոչ ԱՄՆ-ն, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը հունիսին պարտվելու է, քանի որ պարտվելու է նրանց սրտի թիմը՝ՔՊ-ն։

Փաշինյանն Արևմուտքի հրահանգով ի վնաս հայոց պետականության ու ՀՀ քաղաքացիների շահերի ոչնչացնում է հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը՝ՔՊ-ն ցանկանում է ամեն գնով մնալ իշխանության՝ստանալով Արևմուտքի կանաչ լույսը։
Ընդդիմությունը պետք է մարզերում բացատրի ՀՀ քաղաքացիներին, որ Փաշինյանն ու թիմը ՀՀ-ն տանում են ոչ թե ԵՄ, այլ դեպի անդունդը՝հայ-ռուսական կապերի խզումն իրենց մաշկի վրա զգալու են ՀՀ բոլոր քաղաքացիները՝հայկական տնտեսությունը գազի գների փոփոխության դեպքում ուղղակի կանգնելու է, իսկ ՀՀ-ն՝հայաթափվելու է։

ՌԴ-ի համար բարեկամ և դաշնակից է հայ ժողովուրդը, սակայն ոչ փաշինյանական ռուսաֆոբ, թրքամետ ու արևմտամետ թիմը, որը գունավոր հեղաշրջմամբ բերվել է իշխանության Արցախը հանձնելու, հայ-ռուսական կապերը զրոյացնելու ու ՀՀ-ից նոր հակառուսական պլացդարմ կերտելու համար։

Թուրքիան և Ադրբեջանը սպասում են հայ-ռուսական կապերի վերջնական խզումը, որպեսզի ՀՀ-ն միայնակ մնա տարածաշրջանում՝ՀՀ-ն վերջնականապես ոչնչացնելու համար՝ռազմա-քաղաքական, տնտեսական և դեմոգրաֆիկ մեխանիզմներով։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Ձեզ գուցե հետաքրքրի