Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:28 14-06-2022

ՀՀ-ն կմիանա ՌԴ-ում կնքված ԱՊՀ Ռազմական նշանակության արբանյակային կապի համաձայնագրին. ՊՆ փոխնախարար

ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Ռազմական նշանակության արբանյակային կապի օգտագործումը և դրանց հետագա կատարելագործման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ նախագիծն իրենից ենթադրում է ռազմական նշանակության արբանկյակային կապի համակարգերի օգտագործում, և դրանց հետագա կատարելագորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ-ն միանում է ՌԴ-ի՝ 2018 թվականի հունիսի 6-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում ամրագրած՝ ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի միասնական կապերի օգտագործման նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով ՌԴ ռազմական նշանակության արբանյակային կապի հիման վրա ձևավորել արբանյակային կապի ինտեգրված համակարգ։

«Ռազմական նշանակության արբանյակային կապի ստեղծումը և կատարելագործումն իրականացվում են համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈՒ կառավարման, հուսալիության բարձրացման և դրանց միջև փոխգործակցության կապերի կազմակերպման նպատակներով։ ՌԴ գործով տիեզերական սարքերի ռեսուրսը տրամադրվում է կողմերին՝ ի շահ համաձայնագրի մասնակից պետությունների, համաձայնագրի կառավարման և համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈՒ ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպմամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման