ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում վերադառնալ Ստամբուլի հացահատիկային համաձայնագրին
copy image url

ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում վերադառնալ Ստամբուլի հացահատիկային համաձայնագրին

Արտաքին 2 տարի առաջ - 14:44 30-10-2022
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելը Ռուսաստանին կոչ է արել վերադառնալ Ստամբուլի հացահատիկային համաձայնագրին։

«Հացահատիկի համաձայնագրից դուրս գալու Ռուսաստանի որոշումը վտանգի տակ է դնում հացահատիկի արտահանման հիմնական ուղին։ Եվրամիությունը համառորեն կոչ է անում Ռուսաստանին հրաժարվել իր որոշումից և վերադառնալ հացահատիկի համաձայնագրին»,- հայտարարել է պաշտոնյան։

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական կողմը Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո դադարեցնում է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել՝ օգտագործելով ինը անօդաչու թռչող սարքեր և յոթ ինքնավար ծովային անօդաչու թռչող սարքեր, որոնք ոչնչացվել են։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի