Ըստ էության 4 ամիս առաջ - 21:30 25-05-2026

Ըստ էության․ Ընդդիմությունը գիտի՝ ընտրություններով իշխանափոխության անգամ տեսական հնարավորություն չկա

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանին։

Նրա հետ խոսել ենք ընտրությունների, դրանցից ակնկալիքների, ակտիվ ու լարված քարոզարշավի, այս օրերին հրապարակված հարցումների արդյունքների, դրանց արժանահավատ լինելու, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անգամ 1% չստանալու, անցողիկ շեմը հաղթահարելու համոզմունքի, իշխանության և խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցությունը բացառելու, նորաստեղծ ուժերի երկարաժամկետ քաղաքական դերակատար չդառնալու, Հ1-ի եթերում հաճախակի հայտնվելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Սոցիոլոգիան Հայաստանում ճշգրիտ գիտություն է՝ որքան վճարում ես, այնքան ստանում ես։ Սա միայն PR գործիքակազմ է և շատ վատ, նույնիսկ քաղաքական տեսանկյունից ոչ բարոյական գործիքակազմ, որովհետև մարդկանց անընդհատ պարտադրում կամ սահմանափակում են, ինչպես նաև ազդեցություն են ունենում նրանց ընտրության կայացման վրա՝ ասելով, որ անկախ նրանից՝ դա ձեր համոզմունքների շրջանակում է, ձեր արժեհամակարգին համապատասխան է, թե ոչ, գնացեք ընտրեք այն մարդուն, ով, ըստ մեր սոցհարցումների, ավելի շատ ձայն կարող է հավաքել»,- ասաց նա։

Անդրադառնալով ընտրություններով իշխանափոխության հասնելուն՝ Պետրոսյանը բացառեց նման սցենարը այս ընտրություններում։

«Այս ընտրություններով, բնականաբար, նման հնարավորություն նույնիսկ տեսականորեն չկա, և դրա մասին բոլորը գիտեն՝ առաջին հերթին ընդդիմությունը։ Այստեղ խնդիրը մի փոքր այլ տեղում է. ոչ թե Նիկոլ Փաշինյանն է ուժեղ, այլ մենք ընդդիմություն չունենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։


Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը