Ներքին 5 ամիս առաջ - 21:42 22-05-2026

Վերջին զանգ՝ առանց շրջանավարտների․ Շիրակի մարզի 11 դպրոցներում 12-րդ դասարան չկա

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Այսօր հանրապետության շուրջ 61 հազար աշակերտի համար հնչել է վերջին զանգը՝ ազդարարելով դպրոցական կյանքի ավարտն ու նոր փուլի սկիզբը։ Սակայն Շիրակի մարզի մի շարք գյուղերում վերջին զանգի խորհրդանշական ղողանջը շրջանավարտների համար այդպես էլ չի հնչել։

2025-2026 ուսումնական տարում Շիրակի մարզի դպրոցներն ավարտել է 2899 իններորդ և 1868 տասներկուերորդ դասարանցի։ Միևնույն ժամանակ, մարզի գյուղական բնակավայրերում ժողովրդագրական խնդիրներն արդեն ակնհայտորեն արտացոլվում են դպրոցներում։

Ամասիա խոշորացված համայնքի 11 դպրոցներում այս տարի ընդհանրապես 12-րդ դասարան չի ձևավորվել, հետևաբար շրջանավարտ էլ չկա։ Խոսքը Ալվար, Լեռնուտ, Գտաշեն, Հողմիկ, Հովունի, Զորակերտ և մի շարք այլ բնակավայրերի դպրոցների մասին է։

Կան նաև գյուղեր, որտեղ վերջին զանգը հնչել է ընդամենը մեկ շրջանավարտի համար։ Ծաղկուտ, Ձորաշեն, Անի կայարան և Փոքրաշեն բնակավայրերի դպրոցներում այս տարի միայն մեկ աշակերտ է ավարտում 12-րդ դասարանը։

Մինչ քաղաքային դպրոցներում վերջին զանգը վերածվել է տոնական միջոցառումների, լուսանկարների ու հրաժեշտի հուզիչ պահերի, Շիրակի որոշ գյուղերում դպրոցական բակերում շրջանավարտների բացակայությունը դարձել է մտահոգիչ իրականություն։ Այս պատկերը հերթական անգամ վկայում է մարզի գյուղական բնակավայրերում բնակչության նվազման և արտագաղթի հետևանքների մասին։

Նշենք, որ հանրապետությունում 2025-2026 ուսումնական տարում դպրոցն ավարտում է 39 119 իններորդ և 22 205 տասներկուերորդ դասարանցի։

Համեմատության համար՝ 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտել էին 38 836 իններորդ և 20 650 տասներկուերորդ դասարանցիներ։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում