Ներքին 1 տարի առաջ - 17:15 01-09-2025

Շիրակի 6 գյուղում փակվող դպրոցներն այս տարի 1-ին դասարան չունեն

«Այս տարի Շիրակը մարզի Ամասիա համայնքի հեռավոր բնակավայրերի և մեկ գյուղ էլ Ախուրյան համայնքից առաջին դասարան չունեն»,-այս մասին Oragir.News-ին հայտնեցին Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Այդ գյուղերն են` Արդենիս, Գտաշեն, Զորակերտ, Շաղիկ, Զարիշատ, Ջաջուռ կայարան։

Նշենք, որ Զորակերտ, Շաղիկ, Արդենիս և Գտաշեն գյուղերում նախորդ ուսումնական տարում ևս առաջին դասարան չեն ունեցել։

Շիրակի մարզպետի աշխատակազմից նաև տեղեկանում ենք, որ նախնական տվյալներով` Շիրակի մարզն ունի 31684 աշակերտ, 2635 առաջին դասարանցի։ Շիրակի մարզպետի աշխատակազմից նաև հետաքրքրվեցինք, արդյո՞ք դպրոցներում կան բացակա դասագրքեր։
«Ինչ պետականորեն տպագրվել ու հատկացվել է, դրանք լրիվ տրված են»,- փոխանցեցին մեզ։

Oragir.News-ի տեղեկություններով` հանրակրթական դպրոցներում այս տարի ևս դասերը կսկսվեն կիսատ-պռատ դասագրքերով։ Այս տարի պակաս դասագրքերը շատ են Հայոց լեզու, գրականություն, ինֆորմատիկա, ռուսաց լեզու և այլն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին