Գյումրիի դպրոցներում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, տոնական եռուզեռ է։ Նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցների բակեր է բերել աշակերտներին, ծնողներին ու ուսուցիչներին։
Ծաղիկներ, դպրոցական համազգեստ, առաջին դասարան ոտք դնող փոքրիկների հուզմունք ու առաջին զանգի սպասում՝ օրվա գլխավոր տեսարաններն են։
Հատկապես հուզիչ է օրը առաջին դասարանցիների համար։ Նրանցից շատերի համար այսօր դպրոցական կյանքի առաջին օրն է՝ նոր դասարան, նոր ուսուցիչներ, նոր ընկերներ ու առաջին քայլը դեպի դպրոցական երկար ճանապարհ։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան