Ըստ էության 4 ամիս առաջ - 21:30 18-05-2026

Ըստ էության․ Ունենք թուրքի պահած իշխանություն․ ընտրությանը մասնակցում է «ՔՊ-Յենի Ազերբայջան» դաշինքը

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին։

Նրա հետ խոսել ենք առաջիկա ընտրությունների, նախընտրական քարոզարշավի, ընտրություններից ակնկալիքների, ընդդիմադիր դաշտում լարվածության, Երևանում տրանսպորտի, աղբահանության, ասֆալտի, կանաչ տարածքների հետ կապված դժգոհությունների աճի, կառավարման ճգնաժամի, Տիգրան Ավինյանի քարոզարշավին ակտիվ մասնակցելու, դրանով Երևանի խնդիրներից շեղվելու, աշակերտերի և ուսանողներին ստիպողաբար Նիկոլ Փաշինյանի հավաքներին բերելու, հարբած վարորդների վարորդական վկայականներն առանց քննության տալու Նիկոլ Փաշինյանի հայտարարության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Սուքիասյանի գնահատմամբ՝ այս իշխանությունը Ադրբեջանին է տալիս ամեն բան։

«Սրանք ցանկացած բան պատրաստ են տալ իրենց արտաքին գործընկերներին և այստեղ մեր ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր Յենի Ազերբայջան» կոալիցիան․․․2021 թվականից Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն: Դա գնահատական չի, դա որակում չի, դա վիրավորանք չի, դա փաստ է՝ «պատմական» փաստ է»,- ասաց նա։

Սուքիասյանի գնահատմամբ՝ հանրությունը պետք է պատասխանատու ընտրություն կատարի և չսպասի փրկիչների։

«Իշխանությունը փորձում է սոսկ մանիպուլացնել, շահարկել, մարդկանց մոտ էմոցիա գեներացնել, բայց էլի եմ ասում իրենք բացահայտ հայտարարում են, որ էլի են հողեր տալու, էլի են զիջելու և այդտեղ է, որ հասարակությունը պետք է առերեսվի իրականության հետ և պատասխանատու ընտրություն կատարի և չսպասի ինչ-որ փրկիչների, ինչ-որ հրաշքների, հրաշքը և փրկությունը լինելու է ընտրատեղամասում յուրաքանչյուրի քվեից կախված»,- նշեց նա:

Սուքիասյանի պնդմամբ՝ ճգնաժամ բառը դարձել է Տիգրան Ավինյանի հետ ասոցացվող ամենադիպուկ բառը:

«Ճգնաժամ է եղել իր քովիդի պարետ լինելը, ճգնաժամ է եղել իր «ԱՆԻՖ»-ի կառավարումը, ճգնաժամ է առաջին օրվանից Երևանի քաղաքապետարանը»,- շեշտեց Սուքիասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը