Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 18:29 18-05-2026

Դու ինչի՞ ես կենդանի, թալանչի անասուններ, ռադդ քաշի, այ համբա՛լ, արմատախիլ եմ անելու բոլորիդ, ա՛յ փախածներ. Փաշինյանը՝ արցախցուն

Այսօր ՔՊ-ի քարոզարշավին կրքերը չեն հանդարտվում: Փաշինյանը շարունակում է վիրավորել իր քաղաքական ընդդիմախոսներին, նաև վիրավորում ու թիրախավորում է արցախցիներին: Այս անգամ Փաշինյանը անհավասարակշիռ վիճակում հայտնվեց արցախցու հետ զրուցելիս:

«Այդ տասնյակ միլիարդները, որ տվել եք, չեք հետևե՞լ այդ փողերին: Այդ փողերը գնացել է, կլանի «ջեբերը» նստել ու այդ կլանի դեմ, որ մենք պայքարում էինք այնտեղ, դուք այդ կլանին միլիարդներով սնել եք: Ասում եք՝ փողը ուղարկել ենք ժողովրդին, ժողովրդին չեք ուղարկել: Եկել եք Ղարաբաղ 2018 թվին: Այն ժամանակ այնտեղ արդեն մարդիկ ճանապարհներ էին փակել, եկել եք, ասել՝ Բակո Սահակյանը պետք է մնա: Մի հատ այդպես եք «գլուշիտ» արել: Ընտրությունների ժամանակ, երբ մենք պայքարում էինք այդ թալանչի կլանի դեմ, Դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աչք փակել Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա», - Արաբկիրում արցախցի տղամարդը դիմեց Փաշինյանին:

Երկխոսությունը գնալով լարվեց, Փաշինյանն ու արցախցի տղամարդը միմյանց հորդորեցին իրար հետ ցածր տոնով խոսել, մատ թափ չտալ, այնուհետև Փաշինյանը հունից դուրս եկավ:

«Եկել եք ստեղ, ադրբեջանական նարատիվներ եք առաջ տանում: Այո՛, չեք կառուցել երկիրը ու թալանել եք: Ռադդ քաշի՛, համբալի մեկը», - ասաց Փաշինյանը, իսկ արցախցի տղամարդուն թիկնապահները հեռացրին:

Այնուհետև մի քանի քայլ անելուց հետո Փաշինյանը որոշեց, որ բավարար չէր և էլի ավելացնելու բան կա:

«Ուրեմն ես պարզ ասում եմ հետևյալը. ղարաբաղյան պսևդոէլիտաները թող ռադ լինեն, ստեղից գնան ընդհանրապես, արա՛, ա՛յ փախածներ, արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես, էս ովքե՞ր են արա սրանք, եկել են, մատ թափ տալով խոսում են, ռադներդ քաշե՛ք, ո՞վ եք դուք, արա՛, Արթուր Օսիպյանն եմ, գլուխդ պատին ես տվել՝ Արթուր Օսպիյանն ես, գնայիր զոհվեիր մեր երեխեքի տեղը, թալանչի անասուննե՛ր, դուք ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել, գնայիք զոհվեիք, դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում, այ տականք, ինչի՞ ես կենդանի, ինչի՞ չեք զոհվել, որ հիմա էլ ասում եք 5000 զոհ, ո՞վ ա ձեզ պահել ընդհանրապես, այ ստահակներ: Մեկը չասի, որ ՀՀ-ում Ղարաբաղի ԱԺ կա, ՀՀ-ում Ղարաբաղի Կառավարություն կա, արմատախիլ եմ անելու բոլորիդ, ա՛յ փախածներ, չհամարձակվեք գաք, ստեղ մատ թափ տաք ընդհանրապես», - գոռգոռալով ու ագրեսիվ եզրափակեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան