Ներքին 2 տարի առաջ - 15:00 28-02-2024

Պետրոս Ղազարյանը Հ1-ի եթերում բռնի տեղահանվածներին անվանել է «Արցախից փախածներ»

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հարցազրույցի վերջում Պետրոս Ղազարյանը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անվանեց «Արցախից փախածներ»։ Նա, մասնավորապես, ասաց․

«Մենք միշտ ուշադրության կենտրոնում կպահենք Արցախից փախած մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների տարբեր կարիքների նկատմամբ, թե ինչ խնդիրներ ունեն, ինչպես է այդ ինտեգրացիան լինում, ինչպես են ծրագրերն իրականացվում։ Դա մեզ համար շատ կարևոր է»։

Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ արցախցիներ, Պետրոս Ղազարյանի՝ «Արցախից փախած» հայտարարությունը ամենևին էլ պատահականություն կամ շփոթմունք չեն համարում և քննադատում են նման ձևակերպումը այն էլ քաղաքացիների հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Պետրոս Ղազարյանը մեզ` բռնի տեղահանվածներիս, հանրայինի եթերում անվանեց «Արցախից փախած»։
Բայց ինձ խիստ հետաքրքրական կլինի, թե ո՞նց կարձագանքի սույն Ճ կարգի գրչակը, եթե մեկ հատիկ ռումբի ձայն լսի։ Իհարկե ոչ դրանից ավել, քավ լիցի, ի վերջո մեղք ա, հո՞ չենք թողնի մեր երեխաների լսածի չափ ու մեր տղամարդկանց կռվածի չափ տեսնի ու լսի։
Հուսամ, եթե իրենից հեռու տենց իրավիճակում հայտնվի, գոնե մեկ հատիկ տեսախցիկ կֆիքսի դա և կհանրայնացվի։ Այ էդ ժամանակ կհասկանանք թռնողն ով ա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախից բռնի տեղահանված Տաթևիկ Խաչատրյանը։

Պետրոս Ղազարյանը մինչ այս պահը ֆեյսբուքյան իր էջում որևէ պարզաբանում չի տեղադրել, ինչը հաստատում է այն պնդումները, որ միտումնավոր է հնչեցրել «Արցախից փախած» արտահայտությունը, ոչ թե սխալմամբ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան