Երևան +12°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 21:06 28-02-2024

Արցախից փախածներ, դուք դեռ չեք արժանացել ՀՀ քաղաքացի դառնալու պատվին․ ինչ է ակնարկում Պետրոս Ղազարյանը

Երբ մարդ ընդունված նորմերից շեղվող որևէ վատ արարք է իրեն թույլ տալիս, դա կարելի է գնահատել որպես հիմար, սրիկա կամ գուցե հիմար և սրիկա։

Հայաստանի հանրային հեռուստատեսության prime-time ժամը տնօրինող Պետրոս Ղազարյանը, երեկ ավարտելով ՀՀ փոխվարչապետի հետ արցախցիների խնդիրներին նվիրված հարցազրույցը, ասել է․ «Մենք միշտ ուշադրության կենտրոնում կպահենք Արցախից փախած մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների․․․»։

Կարող ենք այդ արտահայտությունն ասողին անվանել հիմար մարդ, որ ինչ-ինչ րոպեական, թե մշտական հանգամանքների կամ հույզերի տակ կիրառել է վիրավորական բառամթերք, բայց հնարավոր է՝ վիրավորելու նպատակ չի ունեցել։ Ուղղակի նրա մտավոր ցածր մակարդակը թույլ չի տվել իրեն ըմբռնել, որ գործածած արտահայությամբ վիրավորում է ինչ-որ մեկին (տվյալ դեպքում՝ առնվազն 120․000 մարդու)։

Կարող ենք պնդել, որ Պետրոս Ղազարյանը միտումնավոր է վիրավորել Արցախից բռնի տեղահանվածներին՝ նրանց կոչելով «փախած», այն է՝ կամավոր լքած իրենց տները, եկած Հայաստանի Հանրապետություն և Պետրոսի ու նրա նման կարծողների վզին բեռ դարձած։ Այս դեպքում Պետրոս Ղազարյանը՝ որպես ԶԼՄ հանդիսացող հանրային հեռուստատեսության «աս» հաղորդավար, ունակ է իր արտահայտությամբ հանրության մեջ ստեղծել կամ պարտադրել կեղծ օրակարգ։ Մենք գիտենք, որ 29․800 քառ․ կմ տարածք ունեցող (ըստ իշխանությունների) Հայաստանում ամենամեծ սփռվածությունն ունի Հ1-ը, որի պիկ ժամերին իշխող Պետրոս Ղազարյանի վարած հաղորդումն ունի շատ մեծ լսարան։

Վերջապես, Պետրոս Ղազարյանը նման արտահայտություն ասելուց հետո կարող էր այն ուղղել, ենթադրենք՝ այսպես․ «․․․փախած, ներողություն, տեղահանված մեր քաղաքացիների․․․»։ Սակայն դա չի արել, այլ միանգամայն գիտակցաբար ճշտել է՝ «մեր հայրենակիցների»՝ ասել ուզելով, որ գիտեք ինչ, Արցախից փախածներ, դուք դեռ չեք արժանացել Հայաստանի քաղաքացի դառնալու պատվին։ Այլ կերպ ասած՝ Պետրոս Ղազարյանն ինքն իր համար հստակ գիտի՝ Արցախից փախչելը փախել ենք, բայց շատ-շատ հայրենակիցներ ենք, և դեռ մեծ հարց է՝ կհասնե՞նք քաղաքացիության «լեվել»-ին։

Թեև ես չէի ցանկանա Պետրոս Ղազարյանի նման մեկի հայրենակիցը կամ առավել ևս համաքաղաքացին լինել։

Հ․Գ․ Կոլաժի ձախակողմյան նկարում, որը հեռախոսով նկարահանած տեսանյութից ստոպ-կադր է, 2023թ․ սեպտեմբերին Արցախի Կարմիր Շուկա գյուղ մտած ազերի մարդասպաններն են, որոնք պատրաստվում էին մորթել տարեց մի գյուղացու․․․ Իսկ աջակողմյան նկարում նոր Հայաստանի «հպարտ» հաղորդավարի ինքնագոհ և կուշտուկուռ դեմքն է, որը ալիքից ալիք փախչելով է զբաղված։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ