Ըստ էության 5 ամիս առաջ - 21:30 13-05-2026

Ըստ էության․ Երբ Պուտինը ուժեղ էր՝ Նիկոլը շարքային «պուտինիստ էր», հիմա թուլացել է՝ խաղում է դրա վրա

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորության թեկնածու Արմեն Աղայանին։

Նրա հետ խոսել ենք նախընտրական քարոզարշավի, դրա 6-րդ օրվա ամփոփման, կրեատիվ մտքերով քաղաքացիներին հասնելու, «ջուր ծեծելու» ակցիայի, «Բոլորին դեմ եմ» կուսակցության 100-օրյա իշխանության, փոփոխություններ իրականացնելու և իշխանությունից ինքնակամ հրաժարվելու, հանրության վստահության, կայուն մեծամասնությունը վերացնելու առաջարկի, կառավարման ճգնաժամի վտանգի, ընտրություններով իշխանափոխության հասնելու հնարավորության, Նիկոլ Փաշինյանի արտաքին աջակցության, Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի, հանրության տրամադրությունների և ընտրական գործընթացների վրա դրա ազդեցության, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին՝ Աղայանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանի քարոզչության էլեմենտներն են թե՛ այս միջոցառումը, թե՛ սպասվող զորահանդեսը, թե՛ այցը Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպումը»։

Խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության մասին, թե Հայաստանը Ռուսաստանի դե ֆակտո արբանյակն է եղել, Աղայանը պնդեց՝ Հայաստանը երբեք Ռուսաստանի ստրուկը չի եղել։

«Նիկոլ Փաշինյանը շարքային «պուտինիստ» էր, երբ Պուտինը ուժեղ էր, հիմա Պուտինը մի քիչ թուլացել է, ինքը փորձում է նախընտրական շրջանում դրա վրա խաղալ»,- ասաց նա։

Ըստ Աղայանի՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևին հանձնված մարդ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը