ԻնստաNews 5 ամիս առաջ - 18:00 10-05-2026

ԻՆՍՏԱ NEWS. Հայրս խիստ էր, էջերս միշտ փակ էին. իրավաբանի դուստրը դարձավ բլոգեր և հայտնվեց Դուբայի սկանդալի կենտրոնում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԻՆՍՏԱ NEWS-ի տաղավարում այսօր հյուրընկալվել էր երիտասարդ բլոգեր Անահիտը, ով պատմեց իր կյանքի շրջադարձային որոշումների, ընտանեկան աջակցության և արտակարգ իրավիճակներում հայտնվելու իր պատմությունները։

Լինելով իրավաբանի դուստր՝ Անահիտը սկզբում որոշել էր գնալ հոր հետքերով, սակայն շուտով հասկացել է, որ իր տեսակով չի կարող որևէ մեկին դատել։ Նա ընտրեց բլոգինգը, որտեղ գտավ իր երջանկությունը։ Այսօր նա հաջողությամբ համագործակցում է բազմաթիվ բիզնես էջերի հետ՝ վայելելով լայն լսարանի վստահությունը։

Անահիտը խոստովանեց, որ հայրը սկզբում շատ խիստ է եղել, և իր սոցիալական էջերը միշտ փակ են եղել։ Սակայն, երբ նա որոշեց զբաղվել բլոգինգով, ծնողները դարձան նրա հենարանը։ Նրանք ուղեկցում են աղջկան նկարահանումների, նույնիսկ երբ դրանք քաղաքից դուրս են լինում՝ օրն անցկացնելով նրա կողքին։

Նա նաև պատմեց աշխարհաքաղաքական լարվածության պատճառով Դուբայում «արգելափակվելու» մասին։ Երբ շատերին հանում էին հյուրանոցներից, Անահիտը չի ընկրկել, պայքարել է հյուրանոցի աշխատակիցների հետ հանուն արդարության և փորձել է ժպիտով ցրել վախի մթնոլորտը։

Խոսելով անձնականի մասին՝ Անահիտը նշեց, որ իր համար տղամարդու իդեալը հայրն է և երազում է ծնողների սիրուն նման սեր գտնել։

Այն հարցին, թե արդյոք իր սիրտը զբաղված է, նա տվեց խորհրդավոր պատասխան. «Կա մեկը, սակայն հստակ չէ, թե վերջն ինչ կլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը