Մամուլ 5 ամիս առաջ - 08:42 08-05-2026

Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության աղմկահարույց դեպքից հետո իրավապահ համակարգում պաշտոնանկություններ են սկսվել։ ՆԳՆ-ից հաստատել են, որ պաշտոններից ազատվել են Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, որը 2024-ի փետրվարին նշանակվել էր այդ պաշտոնին՝ ազատվելով ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից, հրաժեշտ տվեց աթոռին։ Շոխոյանի անունը հանրությանը հայտնի է նաև Արմեն Աշոտյանի քրեական գործից․ մամուլում և Աշոտյանի պաշտպանական կողմի հրապարակումներում նա հիշատակվել է որպես Աշոտյանի գործով կողմնակալ և քաղաքական պատվերներ կատարող քննիչ։

Ուշագրավ է, որ Շոխոյանի կարիերային վերելքը կապվում էր հենց այդ աղմկոտ քաղաքական գործի հետ, սակայն, ինչպես երևում է, այդ «ծառայությունները» նրան չփրկեցին Վեդիի սկանդալից հետո ստեղծված իրավիճակում։

Նշենք նաև, որ 2025 թ․ նոյեմբերի 28-ին Լեռնիկ Վարդանյանը նշանակվել էր Վեդիի քննչական բաժնի պետ, որը ևս ազատվեց աշխատանքից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով