Ռուսաստանում տաջիկական համայնքի հիմնադիրներից և ղեկավարներից մեկը՝ Մուկիմ Մայբալիևը, ապրիլի 24-ին Տվեր քաղաքի հայկական եկեղեցում կազմակերպված միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով։
Նա ընդգծել է ժողովուրդների միջև համերաշխության և փոխադարձ հարգանքի կարևորությունը՝ հատկապես պատմական հիշողության և ցավալի իրադարձությունների հիշատակի օրերին։
Մայբալիևը նաև անդրադարձել է Ռուսաստանի դերին՝ նշելով, որ բազմազգ հասարակությունում տարբեր ժողովուրդների համախմբվածությունն ու խաղաղ համակեցությունը կարևոր նշանակություն ունեն։
Միջոցառմանը մասնակցել են տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ և տարբեր ազգությունների հյուրեր։
Մանրամասները՝ տեսանյութում։