Ներքին 4 ամիս առաջ - 20:13 06-05-2026

Վարպետը ապօրինի մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և գողացել ոսկյա զարդեր, 5 հատ բջջային հեռախոս և գումար

Ապրիլի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 54-ամյա Հնազանդ Ք․-ն և հայտնել, որ տան իրերը տակնուվրա են արել և գողություն են կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած քրեական ոստիկաններին կինը հայտնել է, որ ժամը 09։30-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում Վաչագան Բ․-ն, ով մոտ 5 ամիս իրականացրել է իրենց տան վերանորոգման աշխատանքները և որոշ ժամանակ մնացել է իրենց տանը՝ օգտվելով իրենց տանից բացակայելու հանգամանքից, հարմարեցված գործիքով, ինչպես նաև հնարավոր է կրկնօրինակած բանալիով բացել է իրենց տան դուռը, ապօրինի մուտք գործել ներս և ննջասենյակից գողացել է ոսկյա զարդեր, թվով 5 հատ բջջային հեռախոս և գումար՝ պատճառելով գույքային վնաս։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի