Սուրբ Սարգիս եկեղեցում գողացել են 19-ամյա աղջկա պայուսակը, որում եղել են գումար, ոսկյա վզնոց, արծաթյա զարդեր և բանկային քարտեր․ shamshyan.com
copy image url

Սուրբ Սարգիս եկեղեցում գողացել են 19-ամյա աղջկա պայուսակը, որում եղել են գումար, ոսկյա վզնոց, արծաթյա զարդեր և բանկային քարտեր․ shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 15:36 23-02-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Անահիտ Գ․-ն և հայտնել, որ քիչ առաջ Մաշտոցի 1 հասցեում գտնվող «Սուրբ Սարգիս» եկեղեցու նստարանին թողել է պայուսակը մոտեցել է խորանին վերադարձել և նկատել, որ պայուսակը բացակայում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տուժածի հայտնածի պայուսակի մեջ եղել է գումար, ոսկյա վզնոց, արծաթյա զարդեր, բանկային քարտեր:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։