Մամուլ 2 ամիս առաջ - 08:22 06-05-2026

Մեկնարկը՝ Սյունիքից․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանն ու իր ցուցակի առաջին 50 համարը հունիսի 7-ի նախընտրական քարոզարշավը մտադիր են սկսել հարավից՝ Սյունիքից։

Մեր տեղեկություններով, մայիսի 8-ին նրանք կշրջեն Սիսիանում եւ հարակից համայնքներում, իսկ մայիսի 9-ին մարզկենտրոն Կապանում մեծ հանրահավաք կանեն։

Մենք գրել էինք, որ ՔՊ-ն որոշել է բոլոր մարզկենտրոններում հանրահավաք անել, քանի որ ընդդիմախոսները հենց դա են համարում նրանց աքիլեսյան գարշապարը, որ, ունենալով վարչական ռեսուրս եւ լծակներ, այնուամենայնիվ, չեն կարողանում մարդաշատ հանրահավաքներ անել, այլ համերգներ են կազմակերպում, որ երաժշտություն լսելու համար մարդիկ գան։

Հիմա որոշել են ապացուցել, որ կարող են, իսկ վերջում էլ ծրագրում են Երեւանում ամփոփիչ հանրահավաք անել։ «Վիզ են դրել» եւ հրահանգել ոչ միայն Սյունիքի, այլեւ հարակից մարզի պատասխանատուներին` սրով ու թրով մարդկանց բերել, այնպես անել, որ ներկայանալի հավաք կազմակերպվի։ Ի դեպ, ՔՊ վարչությունը որոշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարզային այցերին պետք է մասնակցի ընտրացուցակի առաջին 50-յակը, իսկ երբ բացականեր լինեն 50-ից, հաջորդ 50-յակից մարդկանց կհրավիրեն, որ ավտոբուսը դատարկ չերեւա։

Այս որոշումը կրկին դժգոհություն է առաջացրել հետին հորիզոնականների թեկնածուների շրջանում․ նրանք այլեւս կասկած չունեն, որ մեծ բանի չեն կարող հավակնել, որքան էլ իրենց «կտեր տան», թե` եթե սահմանադրական մեծամասնություն ունենանք, բոլորիդ համար լավ կլինի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից