ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը Մհեր Բաղդասարյանի «Tete a Tete»հաղորդման շրջանակներում հանդես է եկել բացառիկ խոստովանություններով։ Դերասանն առաջին անգամ այդքան հանգամանալից խոսել է իր անցյալի, նախկին հարաբերությունների և ներկայիս ընտանեկան անդորրի մասին։
Անդրադառնալով նախկին կանանց՝ Լիկա Մեսրոպյանին և Մերի Հովհաննիսյանին, Խորենը շեշտել է, որ նրանց հանդեպ տածում է միայն հարգանք և երախտագիտություն՝ իր զավակներին հրաշալի դաստիարակելու համար։
«Ես իրենց շատ հարգում եմ։ Ունեմ հրաշալի երեխաներ, ովքեր մեծանում են հրաշալի ընտանիքներում՝ իրենց մայրերի ու տատիկ-պապիկների հետ, որոնց ես անսահման շնորհակալ եմ»,- նշել է նա։
Դերասանը նաև խոստովանել է, որ չնայած խիտ աշխատանքային գրաֆիկին, միշտ փորձում է իր մասնակցությունն ունենալ որդիների կյանքում։ Հարցազրույցի ամենահուզիչ հատվածը վերաբերում էր նրա ներկայիս ընտանիքին և փոքրիկ դստերը։ Խորենը նշել է, որ աղջիկ երեխայի ծունդը «տակնուվրա է արել» իրենց ամբողջ կյանքը՝ բառի դրական իմաստով։
Թամարա Քալանթարյան
Թամարա Քալանթարյան