Դերասան Հայկ Հովհաննիսյանը, ով վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում և հանդես է գալիս տարբեր հեռուստասերիալներում, հերթական անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Դերասանը սոցիալական էջերում հանդես է եկել անկեղծ խոստովանությամբ։
Հայկն իր ինստագրամյան էջում հարցուպատասխան է կազմակերպել հետևորդների հետ։ Երկրպագուներից մեկի այն հարցին, թե ինչն է կյանքում ամենակարևորը, դերասանը տվել է բավականին էմոցիոնալ, խորը և իմաստալից պատասխան։
Պատասխանելով կյանքի կարևորագույն արժեքների մասին հարցին՝ Հայկ Հովհաննիսյանը գրել է.
«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում, ամեն օր տարիքի հետ խնդիրները ավելանում են մեր կյանքում, ու էդ ժամանակ ամենակարևորը էն ա, որ մարդն իր տեսակը չկորցնի։ Ես կարամ շատ երկար ու սիրուն տողեր գրեմ, բայց ես ինքս էլ շատ սխալներ եմ ունեցել։ Մի կորցրու մարդ տեսակդ»։
Դերասանի այս անկեղծ խոստովանությունն ու մտորումները մեծ արձագանք են գտել նրա երկրպագուների շրջանում։
Թամարա Քալանթարյան