Սպորտ 5 ամիս առաջ - 19:37 01-05-2026

Ուշուիստ Տանյա Հովհաննիսյանը՝ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած Ավանդական Ուշուի՝ Թայձիցյուան ու Թայձիծյեն 42 (թրով ելույթ) մրցաձևի աշխարհի 5-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Տանյա Հովհաննիսյանը կրկնակի բրոնզե մեդալ է նվաճել։

Երկու մրցաձևերում էլ հայ մարզուհին երրորդ տեղն է գրավել։ Մրցաշարի մրցավարական կազմում էին նաև Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Արամ Այդինյանը։

Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։

Թայձիցյուանը ուշուի վարժահամալիրային ոճերից է, որն առանձնանում է շարժումների սահունությամբ և ներդաշնակությամբ։ Թայձիցյուան ոճն ընդգրկվել է այս տարի Դակարում կայանալիք երիտասարդների օլիմպիական խաղերում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ