Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տարել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարում:
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստն երկրորդ շրջանում մրցել է չեխ Թոմաշ Մախաչի (72-րդ ռակետ) հետ ու հաղթել 6:2, 4:6, 7:6 հաշվով:
Քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի կամ Ալեքսանդր Բուբլիկը (Ղազախստան) – Ֆաբիան Մարոժան (Հունգարիա) զույգի հաղթողը: