Ըստ էության 5 ամիս առաջ - 21:30 01-05-2026

Ըստ էության․ Իշխանության տրանզիտ կլինի․ Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի հետ չենք համագործակցելու

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Քոչարի» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանին։

Նրա հետ խոսել ենք ընտրագրավի չվճարման, փաստաթղթերի հետ կապված խնդիրների, ընտրություններին մասնակցության ու դրանցից ակնկալիքների, հնարավոր համագործակցությունների ու որոշ ուժերի հետ համագործակցությունը բացառելու, Գելլափի հարցումների, դրանց համաձայն 1%-ի շեմը չհաղթահարելու, Ռոբերտ Քոչարյանի կողմից ձայներ փոշիացնելու պնդումների, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի Հայաստան այցի, դրա պատմական լինելու Փաշինյանի պնդման, Ալեն Սիմոնյանի հայտարարության և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Իհարկե բացառում ենք Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի հետ համագործակցությունը, դա համակարգի վերարտադրում է ուրիշ դեմքով, ես նրանց ընդդիմադիր էլ չեմ համարում, համակարգի վերականգնում է կատարվելու ուրիշ դեմքով կամ ասենք քաղաքական լեզվով ասենք իշխանության տրանզիտ, որը որ հենց իշխանությանը ձեռ է տալիս»,- ասաց նա։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, իսկ Հայաստանինը Ադրբեջանը, Սարգսյանը նկատեց․ «Երկիրը, որ մեր հողերի հանդեպ ունի հավակնություն, նա չի կարող երբեք դառնալ անվտանգության երաշխավոր»։

Սարգսյանի գնահատմամբ՝ Մուսթաֆաևի Հայաստան այցը ոչ թե պատմական էր, այլ ձևական։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը