Ներքին 5 ամիս առաջ - 17:00 29-04-2026

Հ1-ով եթերի հնարավորություն ունենալը չի նշանակում սուտ ու կեղծիք տարածել. սպասում եմ հարցազրույցի օրվան ու ժամին. Շահեն Հարությունյանը՝ Պետրոս Ղազարյանին

«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Շահեն Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ի պատասխան Պետրոս Ղազարյանի ոչ պրոֆեսիոնալ կեցվածքի և խոսույթի

Մեծ հետաքրքրությամբ դիտեցի Արման Թաթոյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ։

Պետրոս Ղազարյան,

1. նախ հայերեն իմանալը անպայմանորեն չի նշանակում հայերեն հասկանալ։
2. Քաղաքական հարցազրույց վարելը դեռևս չի նշանակում հասկանալ քաղաքականությունից և միջազգային հարաբերություններից։
3. Հ1-ով եթերի հնարավորություն ունենալը չի նշանակում սուտ ու կեղծիք տարածել։

Ձեր զբաղեցրած պաշտոնը պարտադրում է Ձեզ հարգանք ունենալ Ձեր լսարանի նկատմամբ, մասնագիտական գործունեությանը մատների արանքով չնայել և հարցազրույցներին ավելի պրոֆեսիոնալ պատրաստվել, որպեսզի կուսակցությունների անունները ճիշտ արտաբերեք, մարդկանց ելույթներն էլ լսելիս, ճիշտ ընկալեք և միամտաբար կամ դիտավորությամբ կեղծիք չտարածեք։

Որպես «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, որի անունը շոշափելով սխալ տեղեկություններ եք փոխանցել հանրությանը, իրավունք ունեմ ակնկալել հնարավորություն Ձեր սխալ տեղեկատվությանը արձագանքելու։ Սպասում եմ հարցազրույցի օրվան ու ժամին, այլապես պետք է արձանագրենք, որ սուտ եք խոսել ու դիտավորյալ մոլորեցնել եք հեռուստադիտողին։

Արդարությունը գալու է ամեն տեղ»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել