Ապրիլի 27-ին լրացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոս Քյարամ Սլոյանի 30-ամյակը։ Նա ծնվել էր 1996 թվականին՝ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, և իր կարճ, բայց սխրալից կյանքով դարձավ հայ և եզդի ժողովուրդների միասնական քաջության խորհրդանիշը։
Ծառայության ընթացքում Քյարամը կռվել է լեգենդար կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ։ Թշնամու գերազանցող ուժերի դեմ անհավասար մարտում, երբ հրամանատարը հրամայել է անձնակազմին նահանջել՝ նրանց կյանքը փրկելու համար, Քյարամ Սլոյանն ու Ռոբերտ Աբաջյանը հրաժարվել են լքել դիրքը։
Մանրամասները կիմանաք հերոսի հիշատակին նվիրված հոլովակը դիտելիս
Թամարա Քալանթարյան
Թամարա Քալանթարյան